Քաղաքական նոր հրահանգ՝ քաղբանտարկյալ Աշոտյանի գործով. դատախազներն ու դատավոր Դոլմազյանը թույլ չտվեցին վկաների հարցաքննությունն ուղիղ հեռարձակել

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստը մեկնարկեց հանրային մեղադրողներ Դոլինյանի և Նշանյանի բացման խոսքի շարունակությամբ: Ընթերցվում էր այս գործով մեղադրական եզրակացությունը:

Ավարտից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Մարգար Սողոմոնյանն առարկեց դատախազների խոսքի դեմ, նշեց՝ իրենց համար այս գործը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի:

Բացման խոսքով հանդես եկան նաև մյուս մեղադրյալների պաշտպանները:

Կարդացեք նաև

Ապա դատական նիստի ավարտից առաջ Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Կարեն Հակոբյանի արտաքին և ներքին դիտումների հետ կապված՝ սկավառակների պարունակությունը տրամադրելու՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանի միջնորդությունը: Քննչական կոմիտեն այն տրամադրել էր փակ ծրարով, որը բացվեց կողմերի ներկայությամբ: Ծրարի մեջ 2 սկավառակ էր՝ տարբեր ֆայլերով ու փաստաթղթերով:

Հաբեթ Մարտիրոսյանը, սակայն, ասաց՝ ՔԿ-ն ամբողջական տարբերակը չի տրամադրել, կան պակաս հատվածներ:

Արմեն Աշոտյանն ինքն էլ ասաց՝ 6 ամիս դիտարկել են Կարեն Հակոբյանին, սկավառակում մի ամսվա դիտարկման նյութերն են:

«Եթե 6 ամիս է, մի ամիսն են տվել, բա 5 ամիսն ո՞ւր է: Ինչո՞ւ չեն տվել, ի՞նչ կար մեջը, որ չեն տվել»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ դատարանին խնդրելով միջոցներ ձեռք առել, որ նախաքննական մարմինը տրամադրի ներքին և արտաքին դիտումների ամբողջական ծավալը:

Այսօրվա դատական նիստին վկաների հարցաքննության փուլն էր: Սակայն հանրային մեղադրողները միջնորդեցին, որ նիստն անցկացվի առանց տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման ռեժիմի՝ շեշտելով վկաների անջատ հարցաքննության անհրաժեշտությունը:

Այս միջնորդությանը դեմ էին թե՛ Արմեն Աշոտյանը, և թե՛ նրա պաշտպանական թիմը: Արմեն Աշոտյանը նկատեց, որ և՛ 2-րդ, և՛ 3-րդ նախագահների վերաբերյալ քրեական վարույթների դեպքում հարցաքննություններն իրականացվել են հրապարակային: ՀՀԿ փոխնախագահն ու նրա պաշտպանները շեշտեցին՝ սա խոսում է այս գործի քաղաքական լինելու մասին:

Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց՝ նիստը տեսանկարահանել չի կարելի, ձայնագրել լրագրողները կարող են:

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հակասություն նկատեց դատավորի արձանագրումների և կայացրած որոշման մեջ՝ շեշտելով, որ ձայնագրությամբ ևս անջատ հարցաքննության հարցը չի լուծվում, հետևաբար՝ այդ որոշումն այլ նպատակ ունի և վերահաստատում է գործի քաղաքական շեշտադրումը:

Տեսանյութեր

Լրահոս