Ինչպե՞ս վստահել նրանց, ովքեր նույնիսկ այսքանից հետո չունեն տարրական խիզախություն, բարոյականություն՝ ընդունելու և խոստովանելու սեփական սխալները. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Աղավնի Սուքիասյանը նրան հարցրել է.

«Շատ քաղաքական ուժեր նորից, լինելով պայքարի մեջ, նախկին ու ներկա են անում և թիրախավորում ՀՀԿ-ին, ի՞նչ կասեք այս երևույթի մասին»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Քանիցս ասել եմ, որ Նիկոլին թողած և ՀՀԿ-ացավով տառապող անհատները կամ ուժերը չեն կարող ազնիվ կամ բարոյական դիտվել, էլ չասեմ, որ ավելի շատ վնաս են տալիս գործին, քան օգուտ։ Եվ իրոք, ինչպե՞ս վստահել նրանց, ովքեր նույնիսկ այսքանից հետո չունեն տարրական խիզախություն, բարոյականություն՝ ընդունելու և խոստովանելու սեփական սխալները։ Սրբազանի շուրջ ձևավորված մթնոլորտը, համախմբումը և համերաշխությունը պիտի պահպանել և փայփայել։ Սա է պատճառը, որ այս փուլում զերծ եմ մնում ոմանց վերաբերյալ առավել ճշգրիտ և դաժան գնահատականներ հնչեցնելուց։

Ռուս հանճարեղ բանաստեղծուհի Աննա Ախմատովան ժամանակին գրել է․ «Այնքան քար է նետվել իմ ուղղությամբ, որ դրանցից և ոչ մեկն այլևս վախենալու չէ (Так много камней брошено в меня, Что ни один из них уже не страшен)»։ Այս ճշմարտությունը բացառորեն վերաբերելի է նաև հանրապետականներին, որ իր պատմության ողջ ընթացքում, հատկապես՝ վերջին տարիներին, ճակատագրով միահյուսված է հայ ժողովրդին։
Փարիսեցիները, ավա՜ղ, անպակաս են ցանկացած սրբազան գործից, թեթև տարեք, դրանց վրա շատ ժամանակ և էներգիա մի վատնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս