Փաշինյանական ռեժիմը սիրում է իր հետ անհամաձայն շրջանակներին պիտակավորել՝ որպես «ռուսի գործակալ», ինչը զավեշտալի է օտարների շահերն ինքնամոռաց և անթաքույց սպասարկողների շուրթերից. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գեղամ Սարգսյանը Փարիզից նրան հարցրել է.

«Աշոտյան ջան, ես հարց չեմ գրում, ես ուզում եմ քեզ տեղյակ պահեմ, որ հենց քո բազմաթիվ կոչերի արդյունքն է, որ Ֆրանսիայի, Բելգիայի և տարբեր տեղերում գտնվող աշխարհասփյուռ հայեր հենց էս պահին կանգնում են եկեղեցու ու շարժման կողքին և մի բռունցք դարձած՝ պայքարում են դավաճանի դեմ։ Նորից համախմբման կո՛չ արա Սփյուռքում գտնվող մեր հայերի համար, դա շատ ա օգնում։ Լավ նայիր քեզ, ամեն ինչ լավ է լինելու»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Հարգելի Գեղամ, շատ շնորհակալ եմ Ձեր ջերմ գնահատականի համար։ Կասկած չունեմ, որ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ Սփյուռքում ապրում են հայրենիքի ցավերով և վերքերով, ազգային արժանապատվությամբ և պարտքի գիտակցումով։ Ինձ ջերմացնում է այն միտքը, որ Ձեր գնահատմամբ՝ իմ համեստ գործունեությունն օգնում է իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին։

Առիթից պետք է օգտվեմ և հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին ընդառաջ՝ ԵՄ անդամ երկրներում ապրող մեր հայրենակիցները հրաշալի առիթ ունեն բարձրաձայնելու Հայկական օրակարգն իրենց թեկնածուների առջև։ Դա պետք է անել ակտիվ ստեղծարար մեթոդներով՝ անկախ հայ համայնքի թվաքանակից տվյալ վայրում։

Ի դեպ, Սփյուռքի ակտիվացման հետ կապված՝ ևս մեկ դիտարկում եմ ցանկանում անել։ Փաշինյանական ռեժիմը սիրում է իր հետ անհամաձայն շրջանակներին պիտակավորել՝ որպես «ռուսի գործակալ», ինչը, անշուշտ, զավեշտալի է, հատկապես օտարների շահերն ինքնամոռաց և անթաքույց սպասարկողների շուրթերից։ Իսկ արևմտյան երկրների Սփյուռքի հստակ ազգային ձայնը լրջագույն ապտակ է հայրենավաճառների բանդային։ Սփյուռքը ևս մեկ անգամ փշրում է «Մոսկվայի ձեռքի» միֆը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս