Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերի վերանայվում է նույնիսկ մեր նորագույն պատմությունը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Կարեն Ամիրյանը նրան հարցրել է.

«Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերն իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը  պայմանավորեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանն ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնն անիրատեսական է։

Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերի վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026թ.-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։

Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարներն ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020թ.-ին և 2022թ.-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022թ.-ի և 2024թ.-ի հետ։

Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրություններն անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս