«Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր ԵՄ-ին. CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սարգիս Խաչատրյանը նրան հարցրել է.

«Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Նայելով , թե ովքեր են ստանձնել եվրոպական ինտեգրման  ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։ Նիկոլն ու իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։

Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017թ.-ին։

«Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր ԵՄ-ին: CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։

Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիա, Փաշինյանը փորձում է  քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց  դատարկ և կործանարար կեղծիքով։ ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։

ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռևերանսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնական դուրս մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ գաստրոլներ տալու առիթ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս