Տարաբնույթ բերետների տակ գործող որոշ էակներ գիտակցված ընտրություն են կատարում՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելով և փաստացի թուրքահպատակ իշխանություններին ծառայելով. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գարեգին Պետրոսյանը նրան հարցրել է.

«Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներին, ինչպե՞ս պայքարել դրա դեմ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Վաղուց մշակված են ոչ բռնի պայքարի տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս առանց օրենքի խախտման դիմակայել ոստիկանական վայրագություններին կամ նվազեցնել դրանց վնասը։ Ամենակարևոր սկզբունքն այն է, որ կարևոր է ապահովել քանակական առավելությունը, որպեսզի անգամ ամենահաստ բիլակը չկարողանա բարձրանալ խաղաղ ցուցարարների վրա։

Ի դեպ, դաժանություններ կատարող ոստիկաններին հաճախ յենիչերիներ են անվանում, ինչի հետ ես մի քիչ համաձայն չեմ։ Լավ հասկանալով, թե սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ֆորմալ առումով հայ ոստիկաններին ինչու են կոչում յենիչերիներ, ուզում եմ հիշեցնել, որ Օսմանյան կայսրության ժամանակ յենիչերիներ էին դառնում մանկական տարիքից հիմնականում բռնի կերպով իրենց ընտանիքներից բաժանված, արմատներից կտրվող քրիստոնյաներ։ Այսինքն՝ այդ երեխաները մեղք չունեին, որ ճակատագրի բերումով վերածվում էին թուրքերի ձեռքին սեփական  ժողովրդին բնաջնջող հրոսակների։

Այնինչ տարաբնույթ բերետների տակ գործող որոշ էակներ գիտակցված ընտրություն են կատարում՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելով և փաստացի թուրքահպատակ իշխանություններին ծառայելով։

Այդպիսինները նիկոլական ռեժիմին են վաճառել  ոչ միայն սեփական մարմինները և ֆիզիկական ուժը, որոնք օգտագործվում են ժողովրդի դեմն առնելու համար, այլև հոգիները։

Յենիչերի դարձողները՝ որպես կանոն, ընտրություն չունեն, սեփական ժողովրդին  գիտակցաբար ծեծող բերետավորը՝ ունի, ու դրանով  արդեն շատ ավելի  վատն է, քան յենիչերին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս