«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:
«Այո՛, աներկբա է, որ Փաշինյանի ինտելեկտը չի բավարարում երկրի վարչապետ աշխատելու համար։ Այո՛, նա ունի հիմնարար գիտելիքների, դրական փորձի և ժամանակակից կոմպետենցիաների խնդիր։ Բա՛յց։ Նրա կողմից վարվող դավաճանական քաղաքականությունը ոչ թե ցածր կրթական, այլ ցածր բարոյական ցենզի հետևանք է։ Եվ սա անուղղելի խնդիր է («Դամասկոսի ճանապարհը» չհաշված)»։
Մահվան մասին տողերով է ավարտվում նա Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել և մեռնել»։
Բռնապետ լինելու մասին իր ակամայից խոստովանությունը երեկվա ասուլիսի այլ հատվածում էր։ Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել էր էքստրեմիզմի մեջ մեղադրվող ու 4 տարի ժամկետով ազատազրկված ու իր կալանքը Ռուսաստանում կրող ուկրաինացի մի գործչի՝ Իգոր Ստրելկովի, նույն ինքը՝ Իգոր Գիրկինի մասին:
«Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արևմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլև ճարտարապետը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռևս 2018թ. առաջ էր մղում ուժային կառույցներն ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։ Հենց այս նախագծի թյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա»։
«Պարոն Աշոտյան, Դուք թեպետ ուշադիր հետևում եք Նիկոլի ցանկացած ակտիվությանը, Ձեր գնահատականներում մի տեսակ արհամարհում եք նրա և Աննա Հակոբյանի «ընտանեկան փոդքաստը»։ Ինչո՞ւ»:
«Իշխանափոխություն։ Իսկ մինչ այդ և դրան զուգահեռ՝ մշտապես հիշել, հիշեցնել և պահանջել։ Ցանկացած առիթով։ Երկրի ներսում և դրսում։ Տեղական իշխանիկներից և դրսի չինովնիկներից։ Հետապնդեք այդ հարցով նիկոլական պատգամավորներին, նախարարներին, արտասահմանյան պատվիրակություններին և հավատարմագրված դեսպաններին։ Հարցազրույցներով, ելույթներով, նամակներով, ցույցերով, պիկետներով, ակցիաներով, ֆլեշ-մոբերով»։
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня хорошая։ Չմոռանանք նաև, որ ռուսական վերնախավը նույնպես միատարր չէ։ Տեսանելի են ադրբեջանական լոբբինգի աշխատանքը և հաջողությունները»։
Կրկնեմ, Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց պատասխանները նա մեզ է հասցնում փաստաբանների միջոցով:
Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։
Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, և գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել և քավել։ Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։
ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Իսկ քովիդային կռուտիտը՝ դրան նախորդած և հաջորդած դրսևորումներով, պարզապես զավեշտ էր։ Այդ բուն բանավեճում ոչ մի պետական շահի կամ ազգային երանգի խնդիր չկար։ Պարզապես Ալիևի քիփը «հագել» էր Ալիևի վասալին»։
«Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիևի հերթական նախապայմանն իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա»:
Նարեկ Մալյանը պնդում է՝ հայ հասարակությունը պետք է դադարի քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի կողմից դաշտ նետվող օրակարգերը՝ կենտրոնանալով այն իրական օրակարգերի վրա, որոնք բերելու են և՛ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, և՛ Հայաստանի անվտանգության ապահովմանը, և՛ Ադրբեջանից հայ գերիների վերադարձին։
Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։
«Ցանկացած օրագիր խիստ անձնական երևույթ է, խիստ ինտիմ։ Այն ամբողջությամբ հրապարակելու որոշումն էլ կարող է կայացվել կա՛մ հետմահու, կա՛մ որևէ շահի ակնկալիքով, կա՛մ, եթե այն իրոք ինչ-որ յուրահատուկ և ունիկալ արժեք կամ փորձ է պարունակում»։
«Վաղուց դուրս եմ եկել արտաքին իրադարձություններով խանդավառվելու տարիքից, թեպետ Թրամփի հաղթանակը գաղափարական պայքարի հարթության մեջ զիլ հարված էր մարտնչող և դեհումանիզացնող նեոլիբերալիզմին։
«Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։ Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության և անարդարության հերթական տարին էր»։
«Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում՝ «Սերժի ժառանգություն» համարվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման երաշխավորված մեխանիզմները, որոնցից 2018թ.-ին հրաժարվելով, Նիկոլն Արցախն Ադրբեջանին հանձնելու ստարտը տվեց»։
«Ակնհայտ էր, որ Ալիևի հարցազրույցն ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիևը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։
Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:
«Մի բանկայում ճխտված կարիճների գզվռտոցն իշխող ռեժիմի ներսում գերիշխող բարքերի գագաթն է միայն։ Դժվար չէ պատկերացնել նրանց ներսում տիրող միջավայրի ողջ գարշանքը։ Սակայն իշխանությունը չէ նրանց փչանալու պատճառը։ Իշխանությունն ընդամենը լակմուս է, որ ցույց է տալիս, թե ով ով է։ ՔՊ-ի դեպքում՝ հատկապես։ Порченных не портят.
Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ և ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ և վայրագ սպառող։