Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն Աշոտյան
«ԵԽԽՎ-ն ցինիկության համաշխարհային առաջնությունում միջազգային կառույցների մեջ առաջատարների խումբ ներխուժեց: Ժամանակին դա արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանություններն այնտեղ Ադրբեջանի դեմ էին պայքարում, այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ են փորձում հաղթանակ տանել»,- իր գործով դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցին:
Ինչ վերաբերում է Եվրամիություն գնալուն, ըստ Արմեն Աշոտյանի՝ ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու, որովհետև դա ավելի իրատեսական է:
«Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: