Բագրատ սրբազանի խոսույթի ներքո տեսնում եմ համակարգի վերածվելու ծրագիր, և դա ճիշտ է, քանզի ֆորս-մաժորներն անկանխատեսելի են և քաոսածին. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Դավիթ Առաքելյանը նրան հարցրել է.
«Ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում հասնել վերջնական հաջողության, ի՞նչն է խանգարում: Հիմա էլ մարդիկ շատ էին և հավաքվել էին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Հիմա շատերը կփորձեն այս թմայով հրապարակային արտահայտվել, բայց ես զերծ կմնամ այդ գայթակղությունից, այլ հարկ եղած դեպքում համեստ կարծիքս կփոխանցեմ շարժման ղեկավարությանը: Ընդամենը մեկ բան կընդգծեմ՝ նիկոլական ռեժիմն այս 6 տարիների ընթացքում վերածվել է համակարգի՝ արյունարբու, անմարդկային, անբարո, սակայն համակարգված ինստիտուտի: Ակնհայտ է, որ այդպիսի էֆեկտիվ աշխատող մեխանիզմ կարելի է քանդել՝ հակադրելով դրան ավելի էֆեկտիվ սիստեմ, կամ էլ ֆորս-մաժորով: Սրբազան շարժումը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ երկրորդը: Բագրատ սրբազանի՝ ընդլայնելու մասին խոսույթի ներքո ես տեսնում եմ հենց համակարգի վերածվելու ծրագիր, և դա ճիշտ է, քանզի ֆորս-մաժորներն անկանխատեսելի են և քաոսածին»:
Մանրամասները՝ տեսանյութում: