Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018թ.-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած է ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սուրեն Ավագյանը նրան հարցրել է.

«Աշոտյան ջան, ի՞նչ ակնկալիք ունեք առաջիկա հանրահավաքից և Նիկոլին հեռացնելը ի՞նչ ճանապարհով եք տեսնում։ Կխնդրեմ Ձեր պատկերացումները մանրակրկիտ ներկայացնել»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Ցավոք, այս ձևաչափով պատկերացումներս մանրակրկիտ շարադրել ո՛չ կստացվի, ո՛չ էլ տեղին կլինի։ Ուզում եմ վերահաստատել այն տիեզերական ճշմարտությունը, որ չարի իշխանությանը վերջ դնելու համար համազգային մաքրման և ապաշխարության կարիքը կա, ինչի հնարավորությունը ստեղծում է Սրբազան շարժումը։

Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018թ.-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած է ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու։

Առաջիկա հանրահավաքը, կարծում եմ, ավելի բյուրեղացած ճանապարհային քարտեզի հրապարակման լավ առիթ է։ Մշտական երկու հարցերից մեկի պատասխանը՝ «кто виноват?», գրեթե բոլորը գիտեն։ Ժամանակն է պատասխանելու «что делать?» հարցին։ Բագրատ Սրբազանը և իրեն աջակցող բազմաթիվ բարձր որակավորմամբ տարբեր շրջանակներ կգտնեն այդ հարցի պատասխանը։ Իմ բանտախցից խորհուրդներ տալը կարող է շոյել ինքնագնահատականս, բայց ռեալ օգուտ կտա միայն աշխատանքը տեղում, ինչպես ասում են՝ հողի վրա։
Պարտադիր չէ, որ այս շարժումը բոլորին դարձնի բարեպաշտ քրիստոնյա (թեպետ վատ չէր լինի)։ Բավական է, որ բոլորս նորից դառնանք նորմալ մարդ, նորմալ հայ մարդ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս