«Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա իրենց պետք չէ, քանի դեռ…». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Կարեն Ամիրյանը նրան հարցրել է.
«Լուրեր են տարածվում, որ ֆրանսիական զենք է եկել Հայաստան: Զախարովան էլ իր հերթին՝ այս երևույթին որակում է տալիս, որ Ֆրանսիան նոր պատերազմ է փորձում սադրել Հարավային Կովկասում: Ի՞նչ կարծիքի եք»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Հարցում բերված Ձեր օրինակները կարելի է շարունակել՝ ավելացնելով նաև Բլինքենի և Բորելի վերջին հայտարարությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստան-Արևմուտք գեոպոլիտիկ բախումն իր զարգացումն է ունենում նաև Հարավային Կովկասում: Քանի դեռ մենք չենք վերցրել մեր ձեռքը մեր ճակատագիրը, շարունակելու ենք լինել հսկաների բախման ականատեսն ու մասնակիցը՝ ներքաշվելով այլոց շահերի սպասարկմանն ուղղված կոմբինացիաների մեջ:
Ուղիղ ասենք՝ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը ցանկության դեպքում և միայնակ կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը, բայց դա իրենց պետք չէ, քանի դեռ իրենք հնարավորություն ունեն պնդելու, որ դա պետք չէ հենց հայ ժողովրդին»:
Մանրամասները՝ տեսանյութում: