Պաղեստինի ճանաչման հետ կապված ողջ պատմությունը Հայաստանի թրքահպատակ դիվանագիտության սկանդալային օրինակն է. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սերգեյ Խաչատրյանը նրան հարցրել է.
«Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելը փաստո՞ւմ է այն, որ գործող իշխանություններն Էրդողանի կամակատարներն են, և ինչպե՞ս է հնարավոր դա փոխել հետագայում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Պաղեստինի ճանաչման հետ կապված ողջ պատմությունը Հայաստանի թրքահպատակ դիվանագիտության սկանդալային օրինակն է։ Այո, Պաղեստինի անկախության ճանաչումը պիտի լիներ քննարկման թեմա, խաղաքարտ, բայց ոչ թե Էրդողանի ձեռքերում, այլ՝ հայկական շահերի։
Այդ քայլը պիտի Հայաստանին լուրջ բոնուսներ բերեր արաբական և իսլամական աշխարհներում, ինչպես նաև պրոպաղեստինյան միջազգային հանրային կարծիքում, և ոչ թե դառնար Թուրքիայի համար սեփական ազդեցությունն ի ցույց դնելու առիթ։
Էլ չասեմ, թե ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելն այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին։ Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլն Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն»:
Մանրամասները՝ տեսանյութում: