Ավելի մեծ նենգություն սեփական պատմության և ժողովրդի դեմ ես չգիտեմ. Արմեն Աշոտյան

«Նիկոլն Աղվերանում ոնց որ Ադրբեջանի ագրեսիան էր հիմնավորում՝ անունը դնելով «վրեժ», ավելի մեծ նենգություն սեփական ժողովրդի ու պատմության հանդեպ ես չգիտեմ: Այսինքն՝ արդարացնել Ադրբեջանի հարձակումները՝ իրենց անվանելով «վրիժառու», իսկ հայկական ինքնությանը վերաբերելի հարցերն անտեսել…»,- այսօր դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

Հարցին՝ ի՞նչ անել, որ Սրբազան շարժումը չմարի, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ Շարժմանը պետք է վերաբերվել՝ որպես իրական սիրո, այլ ոչ թե՝ ընթացիկ ֆլիրտի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս