Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի իշխանություններին ներկայացնել իր պահանջները: Դրանք են՝
Հանրության մեջ բուռն քննարկումների և քննադատության արժանացած Փաշինյանի և իր կնոջ պահվածքը հետաքրքրեց նաև ինձ՝ ոչ միայն քաղաքական, այլև բժշկա-հոգեբանական տեսակետից։
Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։
․Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։
Ապրիլի 30-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ/EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել, որը, հատվածաբար հրապարակելով, իշխանական քարոզչությունն արդեն երկու օր ներկայացնում է՝ որպես Հայաստանի հերթական «դիվանագիտական հաղթանակ»։
Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։
Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ, մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած, կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով հերթական դատական նիստի ավարտին 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ Ազգային ժողովում Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու մասին Նիկոլ Փաշինյանի և մերձիշխանական քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների, մարդ-կուսակցությունների՝ իրենց արևմտամետ ներկայացնող ներկայացրած միավորների կողմից ներկայացված «օրենքի նախագծին» և դրա հետաձգմանը։
Նիկոլը Զելենսկիից շատ ավելի շուտ և շատ ավելի հիմնավոր կերպով է դարձել ոչ լեգիտիմ. դրժել է իր նախընտրական խոստումները, խախտել է սեփակսն կառավարության ծրագիրը, ունի հանրային շատ ցածր վստահություն, իսկ նույն ԵՄ սոցհարցումներով բնակչության 66 %-ը դժգոհ է Հայաստանում ժողովրդավարության մակարդակից։
«Ես ասել եմ՝ Արմեն Աշոտյանի ձայնն ավելի զրնգուն է հնչելու, այդպես էլ եղավ, դա բնական օրենք է: Տանը երեխային եթե շատ ես փորձում ճնշել, հետո իր որևէ գործողություն կամ խոսք ավելի ցավոտ է լինում: Նույնն էլ քաղաքական կյանքում է, միջազգային հարաբերություններում է: Երբ մի ազգի շատ են ճնշում, հետո ավելի ուժեղ է պայթյունը լինում: Բնության օրենքների դեմ շատ դժվար է գնալը: Հիմա պարզապես ռեպրեսիոն ինստիտուտն է աշխատում և գնալով ավելի է շատանալու, հատկապես, որ սպասվում են ինչ-որ պրոցեսներ»:
Մենք վերածվել ենք պատվազրկված և ջարդված ժողովրդի, որից բոլորը կցանկանան, օգտվելով առիթից, մի բան ավել պոկել։ Հիշեք նաև, որ Նիկոլի քայքայիչ գործունեությունը հասել է նաև Սփյուռք, իսկ Հայաստանը դադարել է դիրքավորվել՝ որպես համայն հայության Հայրենիք և ապավեն։
«Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաև բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին և շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էլ ողջ իրականությունը»։
Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ ունեն իրենց դիրքորոշումները, որոնք դրված են նրանց գործունեության հիմքում։ Այս առիթով ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետականը ոչ միայն մեր անկախ երկրի առաջին գրանցված կուսակցությունն է, այլև նիկոլական Հայաստանի առաջին ընդդիմադիր քաղաքական ուժը, ինչի մասին մենք հայտարարել ենք հենց 2018-ի մայիսի 8-ից։
Դեռևս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային և անձնավորված լինի, այլ համակարգված և մշտական։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով հերթական դատական նիստի ավարտին ցավակցեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հարազատներին։
«Այս յոթ տարիներն ապացուցել են, որ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ էր պայքարում, այլ կոռուպցիան իրենով անելու համար։ Հայաստանում նրա օրոք պաշտոնյա լինելն իր եկամտաբերությամբ համադրելի է ժամանակին Bitcoin գնելու հետ։
«Ակնհայտ է, որ զայրույթի և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր շերտերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է»:
Ու մի բան էլ. ի տարբերություն իր թրքահաճո պահվածքի և էրդողանասիրության, միջազգային թիվ մեկ անվտանգային կոնֆերանսի զեկույցում Թուրքիան հենց Թուրքիա է կոչվում (Turkey), ոչ թե Էրդողանի նախընտրած և Փաշինյանի կողմից Դավոսում վախվորածորեն կրկնված Թյուրքիյե (Türkiye):
Երբ ուրիշներն էլ ռետրոսպեկտիվ փիլիսոփայում են, թե բա՝ «մայիսի 8-ին էլ չընտրեիք, գնայինք ընտրության, և Նիկոլը վարչապետ չէր դառնա», մի քանի շերտով համ իրենք են խճճվում, համ ձեզ խճճում։ Էդ Նիկոլին 2018-ի գարնանը հնարավոր արտահերթ ընտրություններին չէին ընտրելու, հա՞։ Էյֆորիան անցած կլիներ, հա՞։ Աչքներդ կբացվեր, հա՞։ Լո՞ւրջ։
Առաջինը գլոբալն է. ակնհայտ է, որ երկու գերտերությունների միջև շփումների վերականգնումը՝ ընդհանրապես, և ուկրաինական ճգնաժամի լարվածության թուլացումը՝ մասնավորապես, կթեթևացնեն թեժ գեոպոլիտիկ մթնոլորտը, որի քայքայիչ ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում։
Հերթական հոդվածիս վերնագիրը կարդալով՝ ոմանք գուցե տարակուսեն` մտածելով, թե ինչո՞ւ եմ շուտասելուկ հիշեցնող այդ տառակույտից սկսում իմ հերթական հեռակա շփումը հարգարժան ընթերցողի հետ։
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։
«Չմտնելով բուն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ՝ այդ սպանությունից մի քանի հետևություն ներկայացնեմ, որոնք վերաբերում են հենց հայ ժողովրդին։
«Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային և խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ։ Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքական օրակարգի մի մասն է, և տարբեր երկրներ այն հաշվի են առել կամ աչք փակել՝ սեփական շահերից ելնելով, ինչպես այլ ցեղասպանությունների դեպքում։
«Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը»։
Պատկերացրեցի՞ք նրա ասածի ողջ ողբերգականությունն և նրա քարոզիչների ողջ անբարոյականությունը։ Ի դեպ, ֆիքսեք նաև աշխարհի թիվ մեկ և ամենաուժեղ կայսրությունում արված նրա մեկ այլ անհեթեթ հայտարարությունը. «Բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես»։ Պատկերացնո՞ւմ եք ամերիկյան վերնախավի դեմքը՝ սա լսելիս»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել՝ սեփական իշխանությունը երկարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար: