2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարվա վերջին պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ուղիղ եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում բռնության կոչ էր հնչեցրել՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված:
2026 թվականի հունվարի 14-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել 44-օրյա պատերազմին մասնակցած և ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին այսօրվա ասուլիսում լրագողները հիշեցրին սահմանադրական այս հոդվածների մասին և այդ համատեքստում հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտելու փաստերի առնչությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրեն կտեսնեն 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների ՔՊ ցուցակում, հատկապես, երբ տեղեկություններ կան, որ կա՛մ ինքը պետք է հայտնվի, կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց՝ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր է այլընտրանքային միջոց կիրառել: Եվ խոսքը միայն քաղաքական դեպքերի մասին չէ:
Դատարկ գրպաններով իշխանության եկած ՔՊ-ականներն այնքան են հղփացել, որ արդարադատության նախարարը կարող է իրեն թույլ տալ ասել, թե 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ինքը չունենա։ Ոչ վաղ անցյալում, երբ դեռ իշխանության չէին, կերազեին ընդհանրապես տուն ունենալու մասին, այսօր 200 հազար դոլարանոց տունը մեծ բան չեն համարում։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լրագրողներից մեկի այն հարցին, թե, օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ եկել են իշխանության ու միանգամից մի քանի հսկայական գույք են ձեռք բերել։
Այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կապակցությամբ:
Երկու ընկերուհիների փոխհարաբերություններով թող զբաղվի Նիկոլ Փաշինյանը, քանի որ երկուսին էլ ինքն է նշանակել, և ցանկացած տապալում առաջին հերթին իր տապալումն է:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս տարվա ապրիլի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է այդքան անհարգալից վերաբերմունք ցուցաբերում լրագրողների նկատմամբ, խտրական մոտեցո՞ւմ է իշխանական ու ընդդիմադիր լրատվականների լրագրողների նկատմամբ։
«Փաստացի, եթե խոսում ենք թվերի մասին՝ իրականում դեպքերն ավելացել են՝ ունենք դեպքերի աճ։ Գուցե այս ամենը պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պահին գտնվում անազատության մեջ, քան նախկինում էր։ Բայց կարծում եմ՝ սա պատասխան չէ, այս ուղղությամբ մենք աշխատանքներ պետք է կատարենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանի մահվան դեպքերի մասին։
«Տիկին Գալյանն արդեն մեկ անգամ ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցն ինչպես է կարողանում մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներով»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ Բարձր դատարանի որոշման հնարավոր մանիպուլյացիայի մասին դատողություններին։
Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ շուրջ 4 տարի քննելուց, մի քանի անգամ քննությունն ընդհատելուց ու կրկին վերսկսելուց հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վերջապես հրապարակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումը:
Ապրիլի 3-ին հայկական զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալներին։
168.am-ի տեղեկություններով՝ միջնորդության խնդրո առարկան ավանդական է. Նաիրա Հովսեփյանն աշխատելու հետ սեր չունի և հերթական անգամ բավականին ուշ է ակտը տրամադրել կողմին՝ 1 տարի 6 ամիս հետո:
Քաղաքագետը շեշտեց՝ առհասարակ, երբ Սահմանադրություն են փոխում, պետք է հստակ ներքին մոտիվներ ունենան, օրինակ՝ կառավարման համակարգն են վերանայում, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներն են ուժեղացնում, և այլն։ Սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում գործում է միայն արտաքին պարտադրանքը, այլ բացատրություն չի կարող լինել։
Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:
2024 թվականի հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:
«Հարգելիներս, երբ դուք ասում եք՝ մասնավոր դեպք, ստիպում եք, որ գնամ այդ մասնավոր դեպքն ուսումնասիրեմ և գամ ձեզ ասեմ իմ կարծիքը՝ խոշտանգման հատկանիշներ կայի՞ն կամ չկայի՞ն։ Ուզում եմ հասկանալ, հարցի ակնկալիքը ո՞րն է։ Եթե փիլիսոփայական եք հարցնում, պիտի ասեմ, որ Կառավարությունը՝ ի դեմս նախարարության, ոլորտի քաղաքականությունը մշակում է այն ուղղությամբ, որ արդարադատությունը սպասարկի միայն արդարության շահը»,- շեշտեց նա։
Զարգացած և զարգացող, իրենց իրավական և ժողովրդավար հռչակած պետություններում ինստիտուցիոնալ հենքի վրա են դրվում դրական երևույթները: Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունում ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված «բարդակը», քաոսը:
Քաղաքական հայտնի, հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են»: 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս առաջարկել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ խոստանալով հանգիստ կյանք:
Հերթական սուբյեկտը, որին Սրբուհի Գալյանը ցանկանում է տեսնել Արդարադատության նախարարությունում, Վահան Չարխիֆալակյանն է, որին Գալյանը Բադասյանի մեկ այլ ՊԵԿ-ի կադրի՝ Պետիկ Մկրտչյանի նշանակման ձախողումից հետո փոխնախարարի առաջարկ է արել:
Փաստորեն, այնքան փայլուն է աշխատել Ծովինար Թադևոսյանը, որ մեկ շաբաթում արդեն 2-րդ անձն է ինքնասպան լինում քրեակատարողական հիմնարկներում:
Նոր տարվա առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ, և հանդիպման ժամանակ քննարկվել են դատական իշխանությանը նվիրված միջոցառմանն իր մասնակցության հարցը և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր:
Դեռևս տարեվերջին 168.am-ը գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների, պարգևավճարից բացի, նաև հավելավճար է տվել։
Արսեն Մնացականի պաշտոնանկությունից հետո արդեն տևական ժամանակ թափուր մնացած գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը առաջիկայում կզբաղեցվի։
Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, և 168.am-ի տեղեկություններով՝ ինչպես Սահակ Գրիգորյանն իր խոսքում է նշել, այս նշանակումը արդարադատության նախարարի ամանորյա նվերն է Քրեակատարողական ծառայությանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Հովհաննես Հարությունյանն ու Վաչե Տերտերյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
168.am-ի տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը «խորհրդատվություն» է տալիս արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին առ այն, որ վերջինս Բադասյանի նախկին խորհրդական, բոլոր կառույցներում իրեն ուղեկցած, իր մտերիմ Պետիկ Մկրտչյանին արդարադատության նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնում ներկայացնի անմիջապես Նիկոլ Փաշինյանին՝ շրջանցելով վերջինիս աշխատակազմին և դրա ղեկավար Արայիկ Հարությունյանին: