
Ինքնասպանության դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. Ծովինար Թադևոսյանի «փայլուն» աշխատանքը սոցիալ-հոգեբանական ոլորտում տխուր արդյունքներ է տալիս

Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ծովինար Թադևոսյանի պաշտոնամուտը հարթ չի անցնում: Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձ է ինքնասպան եղել կախվելու միջոցով:
Եվ այս դեպքը միակը չէ. հունվարի 10-ին ևս մեկը ինքնասպան էր եղել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Ի դեպ, նախորդ տարի ինքնասպանության որևէ դեպք չէր գրանցվել, իսկ հիմա՝ փաստորեն 1 շաբաթում՝ ինքնասպանության 2 դեպք:
Նկատենք, որ օրերս տված իր ասուլիսի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ընկերուհու նշանակումն այդ պատասխանատու ու անչափ բարդ պաշտոնում հիմնավորել էր վերջինիս աշխատանքային ցուցանիշներով:
Հիշեցնենք, որ ՔԿԾ կենտրոնական մարմնում Ծովինար Թադևոսյանը պատասխանատու էր սոցիալ-հոգեբանական աշխատանքների համար, ու ըստ Սրբուհի Գալյանի՝ նա փայլուն է կատարել իր պարտականությունները վերասոցիալականացման հարցում:
Փաստորեն, այնքան փայլուն է աշխատել Ծովինար Թադևոսյանը, որ մեկ շաբաթում արդեն 2-րդ անձն է ինքնասպան լինում քրեակատարողական հիմնարկներում: