Գալյանը վստահեցնում է` կալանքների դեպքերը նվազել են

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց՝ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր է  այլընտրանքային միջոց կիրառել: Եվ խոսքը միայն քաղաքական դեպքերի մասին չէ:

«Այս պահին մենք դրական ցուցանիշ ունենք, և կալանքների դեպքերը նվազել են: Կրկնում եմ՝ կալանքների դեպքերը հստակ նվազել են և ավելի քիչ են այն դեպքերից, երբ անձինք դատապարտված են»,- նշեց նա:

Սրբուհի Գալյանը շարունակեց, որ այլընտրանքային խափանման միջոց են հանդիսանում տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, և այս պահի դրությամբ տնային կալանքում գտնվում է 907 անձ, իսկ վարչական վերահսկողության ներքո՝ 1143-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս