Նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 79 հեռախոսազանգ, 19-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ամենաշատը՝ 16 հեռախոսազանգ ստացվել են Կենտրոն վարչական շրջանից: Տեղեկությունն այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Արսենյանը:
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։
«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»։
«Նախորդ շաբաթ եղել է 4813 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1014 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 412, հիվանդանոց է տեղափոխվել 169 երեխա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անվտանգ սննդամթերքը պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։
Հայաստանում է աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը: Հոկտեմբերի 20-ին և 21-ին նա ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երևանի ավագանին քննարկեց քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը: Տեղի ունեցած քվեարկության արդյունքով նախագիծն ընդունվեց 31 կողմ, 5 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:
«Երևանի ավագանու նիստերն անցնում են համաձայն հստակ օրակարգի: Եթե նախքան փոխքաղաքապետ դառնալն ուշադիր լինեիք Երևանի ավագանու նիստերին, այդ հարցերի պատասխանները հնչել են»,- խոսքն ուղղելով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Ավագյանը:
Երևանի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստի մեկնարկից առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը խնդրանքով դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «Խնդրում եմ, պահանջում՝ նիստը սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ՝ բոլորիս անվտանգությունից ելնելով»:
«Եթե նախկինում աշխատում էինք գիշերը 02:00-ից մինչև 05:00-ն, ապա հիմա ժամերը փոխվել են՝ դառնալով 24:00-08:00-ն, դրա համար շատերն այս գրաֆիկով աշխատել դժվարանում են ու դուրս են գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը՝ հավելելով, որ սա հանգեցնում է նրան, որ մնում են 5-6 հոգի, ու մեկ փողոցի փոխարեն՝ մեկ հոգուն հնարավոր է բաժին հասնի 3-4 փողոց:
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն` 2022 թվականի հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը:
Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստին կքննարկվի նաև «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն և «Լևոն Հովհաննիսյանի անվան ԳՀԻ»-ն միավորելու հարցը:
Երևանի և Ֆրասիական Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից ֆրանսիական կողմին ուղարկվել են առաջարկները՝ Երևանում փակ հանքավայրի տարածքի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերին նախատեսվում էր փորձագետների այցը Երևան, որը հետաձգվել է, սպասում ենք նրանց արձագանքին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության վարչությունից:
«Ծառերի վնասատուների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով վնասատու միջատների տեղափոխման ուղղությամբ դեռևս ֆրանսիացի մեր գործընկերներից պատասխան չունենք, քանի որ իրենք միջատների ներմուծման, կարգավորումների և լաբորատորիայի ընտրության հետ կապված պարզաբանումների գործընթացում են»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության և արտաքին կապերի վարչություններից:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով:
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի չափը։
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում ոչ մի պայմանագիր որևէ երկրի չի երաշխավորում, որ իր տարածքում պատերազմ տեղի չունենա:
«Տեղեկացնեմ, որ ուրբաթ օրն ունենք նոր նշանակում, Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխքաղաքապետ, և նախնական արդեն պայմանավորվածություն ունենք, թե որ ոլորտներն է համակարգելու»,- սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ սեփական տների բնակիչները դժգոհում են, որ գույքահարկը և ամեն ինչ թանկացել է, դժգոհում են նաև, որ չեն մաքրվում բակերը:
«Ոստիկանության կողմից «Եռաբլուրում» ուժի կիրառման կադրերն ինքս էլ տեսել եմ և լավ չեմ վերաբերվում և գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում: Հուսով եմ, որ այն անձինք, որոնք մեղավոր են, կպատժվեն»,- այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, այսօրվանից՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում էր նաև «Գույքը որպես նվիրաբերություն» ընդունելու մասին հարցը: Խոսքը «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևանի Կասկադ համալիրի զբաղեցրած հողամասի չկառուցապատված հատվածի մասին է:
«Կա կուսակցության որոշում՝ մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորելու եմ ես»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Վերջին ուժգին քամուց Երևանում տապալվել էր 50 ծառ, քանդվել էին դպրոցների տանիքներ». սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:
«Ավագանու հետ աշխատանքը պատկերացնում եմ ամենօրյա ռեժիմով, բայց ոչ թե անձնավորված, անհատական շահերի հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ ընդհանուր: Ասենք, այս վարչական շրջանում կա այս գլոբալ խնդիրը, պետք է լուծել: Ես պատկերացնում եմ այդ ֆորմատով աշխատանքը»,- նշեց փոխքաղաքապետի թեկնածուն:
ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Նա Երևանի 5 փոխքաղաքապետն է։
Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող ընդհանուր առմամբ 2.504.9 հազ. (երկու միլիոն հինգ հարյուր չորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով երաժշտական գործիքները Գյումրի համայնքին նվիրաբերելու հարցը: Երաժշտական գործիքները հատկացվելու են Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3307-Ա որոշմամբ. 2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Ռուսական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի զորահավաքի մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը Ռուսաստանից դուրս միակողմանի թռիչքների ավիատոմսերը թանկացան հատկապես դեպի Երևան և Ստամբուլ:
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից 21-րդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին է: