Փաշինյանը շատ արագ կկորցնի իշխանությունը, եթե հրաժարվի կատարել Արևմուտքի պահանջները. նրան հետևում են. Հրանտ Միքայելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

ԱՄՆ-ում բողոքի ալիք է բարձրացել ՝ ուղղված արհեստական բանականության (ԱԲ) նախագծերը սպասարկող տվյալների կենտրոնների արագընթաց կառուցման դեմ։ Այս ենթակառուցվածքներն ապահովում են այնպիսի տեխնոլոգիական հսկաների գործունեությունը, ինչպիսիք են Alphabet-ը (Google), Amazon-ը, Microsoft-ը և Իլոն Մասկի xAI-ը։ Ակտիվիստները պնդում են, որ նման օբյեկտները չափազանց մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում տեղական ռեսուրսների՝ մասնավորապես էներգահամակարգի և ջրամատակարարման վրա։

Ցուցարարները հանդես են եկել «Մեզ ջուր է հարկավոր, այլ ոչ թե տվյալներ» և «Ջորջիան չի քվեարկել հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնների օգտին» կարգախոսներով։ Կազմակերպիչների խոսքով՝ շարժումը համախմբել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, որոնք խորապես մտահոգված են այս նոր օբյեկտների ազդեցությամբ իրենց քաղաքային և գյուղական բնակավայրերի վրա։

Ըստ Reuters/Ipsos-ի հունիսյան հարցման տվյալների՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է պաշտպանում երկրում տվյալների կենտրոնների կառուցման ներկայիս տեմպերը, իսկ հարցվածների ընդամենը 14%-ն է հայտնել, որ կցանկանար նման օբյեկտ տեսնել իր բնակավայրում։

Կարդացեք նաև

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Firebird ամպային ԱԲ՝ արհեստական բանականության ընկերությունը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում բացել նոր 100 ՄՎտ հզորությամբ ԱԲ տվյալների կենտրոն։ Կօգտագործվեն Nvidia Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ՝ Հայաստանի «տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների» զարգացման և «ամբողջ տարածաշրջանում նորարարության և տնտեսական աճի նոր հնարավորություններ ստեղծելու» նպատակով։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք բերել 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Որպեսզի պատկերացնենք՝ արհեստական բանականության (ԱԲ) տվյալների՝ Data-կենտրոնների համար որքան հոսանք է ծախսվում, նկատենք, որ ԱՄՆ-ում առաջարկել են մեկ Data-կենտրոնի համար մեկ ատոմակայան կառուցել: Նույնը վերաբերում է ջրի օգտագործմանը: Դրա համար էլ ամերիկացիները դեմ են Data-կենտրոնների կառուցմանը: Վերջինը Նյու Յորքում թույլ չեն տվել կառուցել: Պետք է հասկանալ՝ մեր շահը ո՞րն է Data-կենտրոնների կառուցումից, ի՞նչ վնասներ ենք կրելու: Մեզ ջուր պետք չէ՞: Ստացվում է, որ փողը ծախսում է հայկական բիզնեսը, բայց օգուտը ստանալու են ամերիկացիները, մեր ռեսուրսների հաշվին զարգացնում ենք ամերիկյան տնտեսությունը: 
  • Հայաստանում վերջին տարիներին անընդհատ ջրի խնդիր է եղել, այդ թվում՝ Սևանում: Հիմա այդ ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզից հետո երկրորդ Data-կենտրոնը կառուցել Գեղարքունիքի մարզում՝ Սևանի մոտ: Ստացվում է, որ վերջին 50 տարիներին շատ մեծ դժվարությամբ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացրած Սևանին լուրջ վտանգ է սպառնում: ԱԲ Data-կենտրոնների կառուցումը սպառնալիք է, նպաստելու է Հայաստանի չորացմանը:

  • 2026-ին ֆինանսական հնարավորությունների ու ձայների կառուցվածքի տեսանկյունից ընդդիմությունն ավելի ուժեղ է, քան 2021-ին էր: Ավելի ուժեղ ընդդիմությանը, սակայն, դիմադրում է շատ ավելի կոշտ բռնաճնշումներ կիրառող իշխանությունը: Քաղաքական հետապնդումներն առաջին հերթին «Ուժեղ Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ են: Հիմա ռեպրեսիաների մակարդակն իջել է ներքև. Փաշինյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի այն աշխատակիցները, ովքեր կբողոքեն, գործադուլ կանեն, նույնպես կհետապնդվեն: Հայաստանում ակնհայտորեն ռեպրեսիվ միջավայր է:
  • Երեկ թողարկվել է «Լավ կառավարման» սինգապուրյան ինդեքսը: Հայաստանը «Լավ կառավարման ինդեքսում» զբաղեցրել է 64-րդ տեղը՝ Վրաստանից ու Ադրբեջանից հետո։ Վրաստանը զբաղեցրել է 43-րդ տեղը, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 75-րդ։ Ընդ որում, վերջին տարիներին Հայաստանի դիրքերն անընդհատ նվազել են: Ըստ այդ ինդեքսի՝ Հայաստանում ներդրումների մակարդակն է շատ ցածր՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով, ինչն աննորմալ ցուցանիշ է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների ժամանակ եղած 5-6%-ի: Սրա պատճառն այն է, որ Հայաստանում տնտեսությունը քաղաքականացվել է, մի բան, որ երբեք չի եղել: Տեղի է ունենում նաև սեփականության վերաբաշխում, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է Հայաստանի համար:
  • Քաղաքական հայտարարություն անելն ու բյուջեի համար փող ու գույք խլելն իրարից տարբեր բաներ են: Բյուջե մուտքեր չեն լինում: Եթե որևէ գործարար՝ ամերիկացի կամ հայ, իմանում է, որ Հայաստանում Սամվել Կարապետյանից խլում են ՀԷՑ-ը, Գագիկ Ծառուկյանից՝ «Արարատցեմենտը», ու իրեն էժան գներով, ասենք՝ 100 միլիոնով առաջարկում են գնել այդ բիզնեսները, այդ գործարարն ի՞նչ պետք է մտածի: Որ երկրից էլ լինի այդ գործարարը, չի՞ մտածի, որ իշխանությունը փոխվելուց հետո այդ գործարանը, այդ բիզնեսն իրեն չի մնալու: Միայն Թուրքիան ու Ադրբեջանը կարող են սպառնալ պատերազմով ու սպասել, որ հայ գործարարից խլված ու իրենց վաճառված գույքը կմնա իրենց: Միակ տարբերակը սպեկուլյանտներին վաճառելն է, որում վտանգ կա, որ կարող են սարքավորումները ծախել ու վերջ: Դրա համար ոչ մի նորմալ գործարար խլված գույքերը չի գնի:
  • Փաշինյանը միշտ վարել է հակառուսական քաղաքականություն: Ցանկացած ոք, ով լավ կապեր ունի Ռուսաստանի հետ, համարվում է դավաճան: Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացները զուտ աշխարհաքաղաքական են, Ռուսաստանի հետ կապված. այստեղ տնտեսական թեմաներ չկան:

  • Պուտինը Փաշինյանի որոշմամբ Հայաստան գալ չի կարող, որովհետև վավերացրել են Հռոմի ստատուտը, որի համաձայն՝ Հայաստանը պետք է ձերբակալի Պուտինին: Էդ վտանգը Պուտինը կարող է դիտարկել, հետևաբար՝ չի կարող գալ Հայաստան: Այդ պարագայում երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարող նորմալ լինել: Մոսկովյան վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, ԱԺ ընտրություններից առաջ, սուր տարաձայնությունները դուրս եկան հրապարակային դաշտ: Հիմա պետք է խուսափել նման շոուներից: Փաշինյանը հայտարարել է, որ իրենց հեռահար նպատակը ԵՄ անդամակցությունն է, Ռուսաստանը պահանջում է կողմնորոշվել՝ կամ ԵԱՏՄ-ում եք մնում, կամ ԵՄ եք գնում: Սակայն որքան էլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպական ապագան, դա որևէ ընտրությամբ չի ապացուցվում: Ժողովուրդը նման ընտրություն չի կատարել: Ստացվում է, որ Փաշինյանի որոշումների հետևանքները կրում է հայ ժողովուրդը: 
  • Փաշինյանը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական լարվածության կիզակետում, որտեղ երկուսը սկսում են մրցել Հայաստանի համար: Եղած պատերազմներն էլ են դրա հետևանքը, Միջանցքի թեման էլ: Այնպիսի իրավիճակում է նա դրել Հայաստանը, որ մենք սկսում ենք ճղվել, որովհետև Ռուսաստանը մեզ մի կողմ է քաշում, Եվրոպան՝ մյուս: Այս ամենը գին ունի: Աշխարհաքաղաքական համատեքստը Հայաստանն իր քաղաքականությունից պետք է դուրս բերի ու աշխատի բոլորի, այդ թվում՝ երրորդ աշխարհի երկրների հետ:
  • Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում. ինչ հրահանգում են, այն էլ անում է: Ինքն այստեղ՝ որպես ինքնիշխան գործոն, չի գործում: Ավելին, ասեմ, բռնաճնշումները նույնպես կառավարում են դրսից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ադրբեջանը Սահմանադրությունն էլ ուզում է փոխել տալ, որ մենք հրաժարվենք ազգայինից:
  • Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի կատարել Արևմուտքի պահանջները, նրանք այլևս աչք չեն փակի Փաշինյանի կատարած բռնաճնշումների վրա, և այդ պարագայում վերջինս շատ արագ կկորցնի իշխանությունը: Հիմա ինքն Արևմուտքից և Թուրքիայից կառուցվածքային և քաղաքական կախվածության մեջ է: Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում Արևմուտքից նշանակված աշխատակիցներ կան, որոնք հետևում են իրենց հրահանգների կատարման ընթացքին:
  • Վրաստանի իշխանությունը վրացամետ է: Իրենց պետք է, որ որևէ երկրի հետ հարաբերությունները ձեռնտու լինեն ոչ թե տվյալ երկրին, այլ իրենց՝ Վրաստանին:

  • Սերժ Թանկյանի օրինակն ամենաամոթալին է, ով Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ անընդհատ հայտարարություներ էր անում, Փաշինյանի հեղափոխությանն աջակցեց, հետո, երբ Փաշինյանն Արցախը հանձնեց, ոչ մի ծպտուն չհանեց, ոչ մեկի չմեղադրեց, և հենց Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործընթաց սկսեց, նույն Թանկյանը զարթնեց, մեղադրեց ու նորից քնեց: Ինքն իր հայ լինելը շահարկում է, բայց եթե դու հայ ես, պետք է բոլոր պարագաներում Հայաստանի շահը պաշտպանես: Այսպիսի դիրքերում ամոթի ինստիտուտը պետք է աշխատի:
  • Այս պահի դրությամբ ընդդիմության կողմից մանդատները չվերցնելու այլընտրանքն ավելի վատն է լինելու: Ընդդիմությունը պետք է հրաժարվի մարտավարական մանր-մունր քայլերից ու մտածի ու գործի ռազմավարական մեծ մոտեցումներով: Փաշինյանն ամեն օր իր իշխանությունը պահելու խնդիրն է լուծում. որքան կկարողանա՝ կպահի: Ընդդիմությունը լրիվ ուրիշ տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն պիտի վարի, հրաժարվի «Արևմուտք, թե Ռուսաստան» կոնցեպտից, դուրս գա աշխարհաքաղաքական տրամաբանությունից: Ընդդիմությունը նաև պետք է երկարատև պայքարի ռազմավարություն և գաղափարախոսություն մշակի, հասարակության հետ խոսի ընդունելի դեմքերով, վերանայի կադրային քաղաքականությունը: Երկրի ներսում իշխանության արդյունավետ զսպում պետք է կատարվի: Պետք է ստեղծել դիմադրության ճակատ: Օրինակ՝ եթե Կաթողիկոսին չհրավիրեն ԱԺ անդրանիկ նիստին, թող ԱԺ լսումներ կազմակերպեն ու Կաթողիկոսին հրավիրեն այդ նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031