Պորտուգալիան Իտալիայից 3 միլիարդ եվրոյով երեք FREMM ֆրեգատ ձեռք կբերի

Պորտուգալիան որոշում է ընդունել ձեռք բերել իտալական Fincantieri նավաշինական ընկերության արտադրության երեք ֆրեգատ: Որոշման մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ գործարքն անվանելով կարևոր քայլ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար, հայտնում է Reuters-ը:

FREMM տիպի ֆրեգատները բազմաֆունկցիոնալ մարտական նավեր են, որոնք համատեղ մշակել են Fincantieri ընկերությունն ու ֆրանսիական Naval Group-ը: Իրավիճակին ծանոթ աղբյուրը Պորտուգալիայի հետ գործարքի արժեքը գնահատել է 3 միլիարդ եվրո (3,4 միլիարդ ԱՄՆ դոլար) (չնայած պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ սպասարկման և տեխնոլոգիաների փոխանցման հետ միասին ներդրման ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 3,9 միլիարդ եվրո):

Մելոնին հայտարարել է, որ «շատ գոհ է» համաձայնագրից, որի մասին նա հայտնել է Հռոմում՝ կառավարական նստավայրում, Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սա իտալական արդյունաբերության գերազանցության ճանաչումն է, ինչպես նաև ապացույցն այն բանի, որ Եվրոպան կարող է ամրապնդել իր ռազմավարական ինքնավարությունը՝ ներդրումներ կատարելով իր ձեռնարկությունների արդյունաբերական և տեխնոլոգիական ներուժում»,- հավելել է Մելոնին:

Այդ հայտարարությունից հետո Fincantieri-ի բաժնետոմսերն ակտիվացրել են աճը՝ բորսաներում բարձրանալով ավելի քան 2%-ով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031