ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

ԱՄՆ-ն և Իրանը ինտենսիվ հարվածներ են փոխանակում արդեն 10 օր շարունակ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտարարել է, որ հերթական հարվածներն է հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային հնարավորություններին, հրթիռների և անօդաչուների արձակման կայանքներին և հակաօդային պաշտպանության համակարգերին:

Ըստ CENTCOM-ի՝ նաև շարունակվում է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցումը։

«Մայիսի սկզբից CENTCOM-ի ուժերն օժանդակել են մոտ 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցմանը», – նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ CNN-ը, վկայակոչելով Պենտագոնին, հաղորդում է, որ հուլիսի 7-ին հակամարտության վերսկսումից ի վեր իրանական հարվածներից վիրավորվել է գրեթե 100 ամերիկացի զինծառայող։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերին ամերիկացի 3 զինծառայող է զոհվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի համար Իրանին շատ ծանր հարվածներ կհասցվեն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրն այժմ լայնածավալ պատերազմ է մղում ԱՄՆ-ի դեմ։

Ըստ IRNA գործակալության՝ ի պատասխան վերջին հարվածների՝ Իրանը հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, ռադարային կայանքների։ Բահրեյնում նաև թիրախավորվել է Amazon ընկերության ենթակառուցվածքներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Հորդանանում ռազմական օբյեկտի հարվածելու մասին։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավի. փրկարար խմբերն, ըստ լրատվամիջոցի, հեռացնում են նավերի անձնակազմերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031