«Էն, ինչ ձեռք ա տալիս, սկսեցինք ճխտել չզեկուցվողների մեջ»․ Անի Խաչատրյան

Երեկ արդեն հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը լինելու են չզեկուցվող։

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել՝ օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող:

Նախքան քվեարկությունը «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց 8-րդ հարցը չհամարել չզեկուցվող. «Որովհետև մի տեսակ, էն, ինչը ձեռք է տալիս, սկսեցինք ճխտել չզեկուցվողների տակ, երևի վախեր ունենք այս չզեկուցվողների մասին խոսելուց։ Հողի նշանակության մասին հարցերը գալիս են զեկուցվող, իսկ սա՝ չզեկուցվող»,- ասաց Անի Խաչատրյանը:

Հավելենք, որ օրակարգի 8-րդ հարցը վերաբերում է նախկինում կայացված որոշումներից մեկն անվավեր ճանաչելուն: Խոսքը Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը. Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 10 որոշման մասին է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս