Եթե մեքենան փորձաքննություն չի անցել, ու լիցքավորում են, գազալցակայանին տուգանում են
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե քանի՞ գազալցման կայան է տուգանվել այս ընթացքում, և ի՞նչ պարբերականությամբ են ստուգումներ կատարվում:
«Պարբերաբար գազալցավորման կայանները ստուգվում են: Ստուգում են, տեսնեն՝ գազալցավորողը նայո՞ւմ է՝ մեքենան փորձաքննություն անցե՞լ է, թե՞ ոչ: Եվ, եթե մեքենան փորձաքննություն չի անցել, ու լիցքավորում են, գազալցակայանին տուգանում ենք: Ստուգում ենք նաև ճնշման փորձարկման, վկայագրման կայանները, թե արդյո՞ք ճնշափորձարկումն իրականացնում են սահմանված օրենքին և նորմերին համապատասխան»,- նշեցին տեսչական մարմնից՝ հավելելով, որ հոկտեմբերի ??-ից նոյեմբերի ?-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի ?? վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկում անցած տրանսպորտային միջոցների լիցքավորման նկատմամբ։
Վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետները հինգ օրում ??? գազալցակայանում դիտարկել են ???? տրանսպորտային միջոց, որից ???-ը՝ մայրաքաղաքում, ???-ը՝ մարզերում։
Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 234 վարչական արձանագրություն, որից 119-ը՝ մայրաքաղաքում, 115-ը՝ մարզերում: