Շտապօգնության մեքենաները կաշխատեն ձմեռային ռեժիմով

«Նախորդ շաբաթ եղել է 4813 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1014 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 412, հիվանդանոց է տեղափոխվել 169 երեխա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն  Թագուհի Ստեփանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս շաբաթվա ընթացքում շտապօգնության մեքենաների անվադողերը կփոխվեն և կաշխատեն ձմեռային ռեժիմով:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում հին անվադողերը:

Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ պահեստավորում են:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց համայնքային ենթակայության կառույցներում փոխարինված այն անվադողերը, որոնք այլևս անհրաժեշտ չեն, Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցով ուղարկել սահման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930