Բաժիններ՝

Ինչու է յոդը կարևոր մեր օրգանիզմի համար

steptohealth կայքը գրում է, որ յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային տենդենց է:

Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմն ընդունակ է ինքնուրույն յոդ սինթեզել. օրգանիզմն այն կարող է ստանալ միայն մթերքներից: Օրգանիզմում յոդը պահվում է վահանաձև գեղձում՝ հորմոններ արտադրելու համար:

1. Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները:

2. Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:

Կարդացեք նաև

3. Այն չափազանց կարևոր է ածխաջրեր և խոլեստերին սինթեզելու համար:

4. Օրգանիզմին ապահովում է էներգիայով:

5. Այրում է ավելորդ ճարպերը:

6. Դրա շնորհիվ՝ մեր եղունգները, մազերը և ատամներն ավելի ամուր և առողջ են մնում:

7. Յոդը մեր կողմից օգտագործվում է նաև դեզինֆեկցիայի համար:

Օրգանիզմում յոդի պակասի ախտանշաններն են՝

1. Զոբի առաջացումը:

2. Հիպոթիրեոզը:

3. Մրսելու մշտական զգացողությունը:

4. Հոգնածության զգացումը, հոդացավը:

5. Անքնությունը:

6. Մաշկի չորությունը:

7. Լուծը:

8. Մտավոր և ֆիզիկական հետամնացությունը

Ինչի մեջ է յոդ պարունակվում՝

1. Ձուկ և ծովամթերք:

2. Բանջարեղեն:

3. Պանիրներ:

4. Հացամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031