Բեգեմոնտին շան հետ նույն փաթեթն եք մտցնում, ասում քվեարկեք․ Լեզվակռիվ Երևանի քաղաքապետարանում

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել՝ օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող:

Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն ի պատասխան քաղաքապետի առաջարկին՝ հակադարձեց. «Բեգեմոտին շան հետ նույն փաթեթի մեջ եք մտցնում և ասում եք՝ քվեարկեք: Այսինքն՝ մեր կարծիքը ոևւէ մեկին բացարձակ հետաքրքիր չէ»։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ նույն հարցը նաև ԱԺ-ում կա. «Խնդրում եմ չչափազանցացնել եղած հարցերը: Մենք այս դիսկուրսը ժամանակին ունեցել ենք: Հարցերը ժամանակին բաժանվում են, ու հարցադրումներ ունեք, ոչ միայն ստեղ ելույթ ունենալու ու Ֆեյսբուքում քոմենթ գրելու ու լայքեր հավաքելու համար է, խնդրում եմ, այդ հարցադրումները գրեք, քննարկենք: Այս հարցերը, որ չզեկուցվող են, դրանց հետ ինչ-որ մի դիտարկում եղե՞լ ա, որ չի ընդունվել ձեր կողմից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս