Բաժիններ՝

«Նոր Արեշ» պոլիկլինիկա»-ն կմիանա «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնին

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն` 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Օրակարգում է «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու հարցը:

Ավագանին կայացվելիք որոշմամբ նախատեսում է սահմանել, որ «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն է, որին անցնելու են միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան: Ավագանին պետք է հավանություն տա նաև «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու նոր առաջարկին:

Պայմանագրով հավատարմագրային կառավարչի ստանձնած երկարաժամկետ ներդրումային պարտավորությունների իրականացման 5-րդ տարում դրանք տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված չափով և ժամկետում լիովին ու պատշաճ կատարելու պարագայում ընկերության Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է երկարացված 17 տարի ժամկետով։

Կարդացեք նաև

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2012թ. փետրվարի 14-ի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն վերակազմակերպելու մասին» հ.399-Ա որոշման համաձայն ` «Նոր Արեշ» պոլիկլինիկա, «Սարի թաղ» պոլիկլինիկա, «Նուբարաշեն» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությունների առանձնացման արդյունքում։ Ընկերության միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը։

«Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ն գտնվում է Էրեբունի վարչական շրջանի ք. Երևան, Ազատամարտիկների 82/2 հասցեում: «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2012թ. փետրվարի 14-ի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ն վերակազմակերպելու մասին» հ.399-Ա որոշման համաձայն, երբ առանձնացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ից: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասին հ.599-Ա որոշման համաձայն՝ Պոլիկլինիկային վերակազմակերպման ճանապարհով միացել է «Նուբարաշեն» պոլիկլինիկա ՓԲԸ-ն: Պոլիկլինիկայի՝ ք. Երևան, Ազատամարտիկների 82/2 հասցեում գտնվող մասնաշենքի ընդհանուր մակերեսը 7035.9քմ է, իսկ ք. Երևան, Չնքուշի փողոց 4 հասցեում գտնվող շենք-շինության ընդհանուր մակերեսն է 521.8քմ: Երևանի, Ազատամարտիկների 82/2 հասցեում գտնվող մասնաշենքը գտնվում է անմխիթար վիճակում և ստեղծման օրվանից չի ենթարկվել վերանորոգման, Երևան քաղաքի բյուջեի շրջանակներում փոխարինվել են պատուհանները և անցկացվել է ջեռուցման համակարգ, սակայն ունի հիմնանորոգման և սեյսմիկ անվտանգության ապահովման կարիք, քանի որ շենքն ունի մեծ ճաքեր:

Որոշման նախագծում նշված է, որ պոլիկլինիկայի՝ վերակազմակերպման ճանապարհով միացումը հնարավորություն կընձեռի ապահովել արտահիվանդանոցային ծառայությունից օգտվող պացիենտների՝ ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման իրականացում, կատարել լիարժեք ախտորոշում՝ ներառյալ դժվարամատչելի հետազոտությունները, թերապևտիկ և նեղ մասնագիտական որակյալ բուժօգնության մատուցում՝ ի հաշիվ բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների և տեխնիկական հագեցվածության: Այսինքն՝ մինիմալ ներդրումով ապահովել որակյալ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում:

Տեսանյութեր

Լրահոս