Տիգրան Ավինյանը՝ իր նկատելի ակտիվության և  ամենուր լինելու մասին

«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով  համակարգում և վերահսկում է վարչական շրջանների, ղեկավարների  աշխատանքը, և նման համակարգման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետները չեն ունեցել: Դա է պատճառը, որ իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ և կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որովհետև աշխատանքն իրականացնելու համար պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին, որովհետև այլ որակի և այլ տեսակի ինֆորմացիա ես ստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր՝ չհայտարարված քարոզարշավ սկսելու խոսակցություններին:

Նա նշեց, որ այդ շրջայցերի, վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպման արդյունքում Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների հարցի լուծման նախագիծն առաջին փուլով ընդունեց կառավարությունը:

Դիտարկմանը, թե՝ ամեն տեղ Դուք եք՝ քաղաքապետին լիազորություն են տալիս՝ Դուք եք, Կառավարության նիստին Դուք եք, Փաշինյանի հետ ծառ տնկելիս՝ Դուք եք, ինչո՞վ է  պայմանավորված այդ ակտիվությունը, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է իմ աշխատանքով: Փոխվարչապետի գործառույթներն այլ տեսակի են, և եթե հիշում եք՝ եղել եմ պարետ և շատ երկար ժամանակ շփվել եմ քաղաքացիների հետ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով. ուղերձներով, sms-ներով և այլն»:

Հնչեցրած մի շարք հարցերին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, և հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը նույնպես մասնակցի,  իր շանսերն ինչպե՞ս կգնահատի, ծանր քարոզարշա՞վ կլինի, թե՞  իրեն հաղթած է համարում, Ավինյանն այսպես արձագանքեց. «Այս պահին ես կենտրոնացած եմ իմ աշխատանքների վրա, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930