Սա աղետ է. ավագանու անդամը խաթարում է Երևանի հեծանվահրապարակի ֆինանսավորումը. Անի Խաչատրյան
«Այս պահին Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի՝ Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն է այստեղ: Փոխտնօրենի պնդմամբ՝ ավագանու անդամ ոմն Արման Անտոնյան ամեն ձև խաթարում է հեծանվահրապարակի ֆինանսավորումը: Սա աղետ է, սա խայտառակություն է»,- ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց՝ տեղյակ է, որ աշխատակազմը քաղաքապետարանի մոտ է, խնդրեց չանձնավորել, շեշտեց, որ ոչ մեկը չի խոչընդոտում, իսկ բյուջեն ավագանին է հատկացնում, 2022/2023թթ. համապատասխան հատկացումներ պետք է լինեն՝ գործունեությունն իրականացնելու համար: