Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելու առթիվ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմին։

Փաշինյանը շնորհավորական ուղերձը տարածել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին՝ Միացյալ Թագավորության վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը։

Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես հրաժարական է տվել հուլիսի 20-ին։ Երկրի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը, որն օրերս ստանձնել էր իշխող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Բըրնհեմը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է:

Սթարմերը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 22-ին: Պատճառը մայիսին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտրություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031