Բնականաբար, հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաների ձեռքբերումը և զրահապատ շտապօգնության մեքենաների ձեռքբերումը լավ բան է, բայց երբ այն տրամադրվում է անվտանգության ապահովման համատեքստում, ծիծաղելի է: Ուստի այս պարագայում ևս հանգում ենք լավ թաքնվելու տրամաբանությանը:
Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որի ժամանակ նա անդրադարձել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 1-ի նիստի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին վերաբերող միջադեպին:
Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի:
Ապրիլի 3-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի կազմման գործընթացը, ե՞րբ այն կավարտվի, ինչին ի պատասխան՝ օրեր հետո Քոչարյանը պատասխանել է.
Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի կողմից տարբեր երկրներից պաշտպանական ինչ-որ զենքերի ձեռքբերման և պաշտպանական ենթակառուցվածքների կառուցման փաստերով, Հայաստանն էլ արդարանում է, որ դա իր ինքնիշխան իրավունքն է, իսկ ԵՄ-ն էլ հայտարարում է, որ պատրաստ են աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով, որը հակառակորդի կենդանի ուժին և ռազմական տեխնիկային, այսպես ասած, անդառնալի կորուստ չի հասցնում, և որոնցից կարող են լինել ոստիկանության, հատուկ ծառայությունների արսենալում, որոշ երկրների դեպքում՝ նաև բանակում, նայած, թե ինչ խնդիր և նպատակ է դրված:
Ռուսական կողմից արձագանքել էին Փաշինյանի այս հայտարարությանը, դրանք, մեղմ ասած, որակելով ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ՀՀ իշխանություններն այդ թեման փակեցին:
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:
Mediahub-ի հետ զրույցում «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ, այսպես ասած, պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելը մեկ միտում ունի՝ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է:
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսի շրջանակում Սերժ Սարգսյանը մեկ այլ կարևոր միտք էր հնչեցրել. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից»:
Թե որքանով է ՊՆ-ում արված վերլուծությունը, այնուհետև նաև Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի երկօրյա հարցաքննությունները 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հիմք ծառայելու Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցի համար, բնականաբար, կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ նախ՝ մեկնաբանության հարց է, երկրորդ՝ այն, ըստ էության, հանրությունից ամբողջովին պահվելու է:
Մարտի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դարձյալ հիշել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթ, և այլն: Այս պահին կալանքի տակ է միայն Դավիթ Տոնոյանը:
Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել զինվորականներին՝ իր իսկ անօրինական հրահանգները կատարելու համար, երբ այս առումով փակված չէ դեռ 44-օրյա պատերազմի պարտության էջը…
Այնպես որ, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոն» ձեռք բերելու մեջ, ով իր ժամանակ մատակարարված հրթիռները համարում է «անորակ» և պաշտպանության նախկին նախարար կալանքի տակ պահում՝ հրաժարվելով հրթիռների փորձաքննությունից, ավելի մեծ գումարներ է դրանից հետո վճարում «մետաղաջարդոնի», «անպիտան» կամ ոչ կիրառելի սպառազինության վրա:
2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանն անվտանգություն արտադրող երկրից վերածվեց նախ՝ սպառողի, այնուհետ՝ մուրացող երկրի, ավելին, ՀՀ ԶՈՒ-ն այսօր աստիճանաբար դադարում է ապահովել սեփական երկրի անվտանգությունը:
Օրերս «Փաստինֆո»-ն փաստաբանների միջոցով հարցազրույց էր արել մոտ 2.5 տարի «հրթիռների գործով» կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Այս տարվա հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի:
Չի բացառվում, որ նույն պատկերն է նաև Օնիկ Գասպարյանի փակ հարցաքննությունների դեպքում, ինչի մասին մենք չենք իմանա, եթե անգամ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, եթե, իհարկե, Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը դրան ծանոթանալուց և աղավաղումներ հայտնաբերելուց հետո հրապարակավ չխոսեն այդ մասին:
Փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարությունը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միաձայն հայտարարեցին, որ ռուսները թույլ չեն տվել եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
«Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը Զինված ուժերի կադրային նշանակումների ոլորտում որևէ արդարացում չունի։ Անգամ բնականոն պաշտոնեական առաջխաղացումը, կադրային համալրումը իշխանությունները փորձում են շոուի էլեմենտներով լրացնել, ներկայացնում աշխարհացունց երևույթ։ Մոռանում են, սակայն, որ բազմաթիվ փորձառու, տաղանդավոր սպաներ, բարձրաստիճան զինվորականներ քաղաքական նպատակներով հեռացվել են բանակից։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ, իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար, օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն կավարտվեն սույն թվականի դեկտեմբերի 3-ին»:
2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:
Փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե երբ պատրաստ կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց և հետ կանչեց Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Հունվարի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր չհարձակման մասին երկկողմ պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում հարցին՝ քննակվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարվածի հնարավորություն, նա բացասական պատասխան է տվել։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո, և անգամ հուլիսյան մարտերից առաջ, դրանից հետո կամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ցլերին չբարկացնելու մասին չէր մտածում, երբ նրան փաստարկված նախազգուշացվում էր, մասնավորապես, Թուրքիայի հետ կապված: Հիշեցնենք մի քանի փաստ՝ ըստ ժամանակագրության:
2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները «Մարտական օպերացիաների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացրել: