
Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է մոտ 2 տարի 7 ամիս կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմի՝ խափանման միջոցը փոխելու հերթական միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Տոնոյանն անցնում է «անպիտան հրթիռների» գործով: