Բաժիններ՝

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են․Միշուստին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ի հեճուկս Արևմուտքի պատժամիջոցների և գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով այցելել է Չինաստան։

«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները գտնվում են ողջ բազմադարյան պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա և շարունակում են դինամիկ զարգանալ բոլոր ուղղություններով, չնայած տարբեր խոչընդոտներին ու Արևմուտքի անօրինական պատժամիջոցներին», – ասել է նա Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ Հանչժոուում նեղ կազմով հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի կառավարություններն ապահովում են երկու երկրների ղեկավարների կողմից հաստատված բոլոր առաջադրանքների իրականացումը բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

«Ապահովում ենք փոխադարձ առևտրի որակը՝ դիվերսիֆիկացնելով առևտրաշրջանառության կառուցվածքը, բարենպաստ պայմաններ ենք ստեղծում ձեռնարկատերերի աշխատանքի համար Ռուսաստանի և Չինաստանի շուկաներում», – ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ներդրումային փոխգործակցության ընդլայնմանը։ Միշուստինը, խոսելով այլ ուղղություններով Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցության մասին, նշել է, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական բնույթ՝ ընդգրկելով նավթի, գազի, ածխի և միջուկային ոլորտները։

Արդյունաբերության մեջ ստեղծվում են նոր համատեղ արտադրություններ և տեխնոլոգիական դաշինքներ։ Տրանսպորտի բնագավառում մեծացել են բեռնափոխադրումների ծավալները և զարգանում է անդրսահմանային ենթակառուցվածքը, նոր երթուղիներ են բացվում օդային հաղորդակցության համար։ 

«Հատուկ դեր են խաղում նաև մեր հումանիտար կապերը։ Հենց դրանք են ամրապնդում ռուս-չինական բարիդրացիության ամուր հիմքերը և գործընկերությունը», – ասել է Ռուսաստանի վարչապետը։Նոյեմբերի 4-ին ակնկալվում է Միշուստինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս