Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել թայֆունի մոտենալու պատճառով
Ֆիլիպինների իշխանությունները նոյեմբերի 3-ին կարգադրություն են հրապարակել 7 հազար մարդ տարհանելու, հասարակական և ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ։ Պատճառը մոտեցող «Կալմաեգի» թայֆունն է։
Ֆիլիպինների օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, թայֆունի կենտրոնում քամու արագությունը ներկայում վայրկյանում կազմում է 30 մետր։ Միևնույն ժամանակ, երբ այն հասնի Ֆիլիպինյան կղզիներ, քամու արագությունը կարող է ուժեղանալ՝ վայրկյանում հասնելով 46 մետրի։
Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որը կարող է հանգեցնել սողանքների։Իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կգործեն առնվազն մինչև նոյեմբերի 5-ը։

