Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը Հարավային Կորեայում այցելել է ապառազմականացված գոտի

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում այցելել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի երկայնքով գտնվող ապառազմականացված գոտի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ 

Հեգսեթը սահմանային գոտում վայրէջք է կատարելուց հետո հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու-բեքին։ Վերջինս նշել է, որ այս այցը խորհրդանշական նշանակություն ունի և ցույց է տալիս «Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի ուժը և համատեղ պաշտպանական դիրքորոշումը»։

Պաշտպանության նախարարները նոյեմբերի 4-ին կանցկացնեն Անվտանգության խորհրդատվական ամենամյա համաժողովը, որի ընթացքում կքննարկեն Հյուսիսային Կորեայի դեմ համատեղ պաշտպանական պատրաստվածությունը, պաշտպանությունը հրթիռային հարձակումերից, կիբերպաշտպանությունը և համագործակցությունը տարածաշրջային անվտանգության հարցերում:

Այցն ապառազմականացված գոտի տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքերի դերի վերաձևավորման Վաշինգտոնի մտադրության ֆոնին։ Վաշինգտոնը քննարկում է Հարավային Կորեայում գտնվող 28 500 ամերիկյան զորքերի դերն ավելի ճկուն դարձնելու հարցը՝ նպատակ ունենալով պահպանել Ասիայում ուժերի հավասարակշռությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930