Նիկոլի գավառամիտ կապիկություններն ու Ալիևի հակահայկական հայտարարությունները՝ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա, մենք կվերադառնանք ավտոմեքենաներով

Մինչ Նիկոլ Փաշինյանը գավառամիտ կապիկություններով՝ գլխարկներ ու հագուստներ փոխելով, Եկեղեցու դեմ հարձակումներով ու էժանագին ինքնագովազդով է զբաղված, իսկ նրա ուսապարկ-թիմակիցները, փրփուրը բերաններին, «կեղծ խաղաղություն» են քարոզում՝ ստելով ժողովրդին, Իլհամ Ալիևը հերթական հակահայկական դոզան է բաց թողնում՝ Հայաստանի տարածքն անվանելով ադրբեջանական, և կրկին պնդում ադրբեջանցիների վերադարձի մասին:

Եվ այսպես, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը և հերթական անգամ խեղաթյուրելով պատմական փաստերը, Հայաստանի Հանրապետության տարածքները ներկայացրել է՝ որպես ադրբեջանական: Նա, մասնավորապես, ասել է, իբրև թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականություն հիվանդությամբ», ընդհակառակը՝ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։

Խոսելով Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» մասին, նա նշել է, որ իբրև թե տարիներ շարունակ հայկական կողմը և Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը, այդ քարոզչությունը շարունակվում է, ուստի իրենք պետք է դրանց հակադարձեն իրենց  «գիտական ​​ճշմարտություններով»:

«Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ​​ավանդույթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է հսկայական տարածքներում, և ադրբեջանցիները շարունակում են ապրել մեր ներկայիս սահմանների երկու կողմերում։

Կարդացեք նաև

Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականություն հիվանդությամբ». ընդհակառակը, նրանք նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Եվ պետական ​​​​մարմինները, և հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ։

Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց ավելին պետք է լինի՝ գիտական ​​​​հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն՝ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է Ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»,– այսպիսի հեքիաթներ է պատմել Ալիևը, ըստ էության հայկական տարածքներն անվանելով ադրբեջանական:

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն փուլում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, այսպես կոչված, հաստատված խաղաղության մասին: Եվ այս պայմաններում Իլհամ Ալիևը տարածքային հրապարակային նկրտումներ է հայտնում ՀՀ ճանաչված տարածքի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս