
Ավետիք Մուրադյանին տնային կալանքից ազատել են, Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը՝ մերժել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել:
168.am-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոց տնային կալանքը դատարանը որոշել է փոխարինել գրավով ազատ արձակման:
Ի դեպ, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն այսօր ինքնաբացարկ չի հայտնել՝ մերժելով Տոնոյանի փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդությունը։