168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պաշտոնական Բաքվի և մասնավորապես Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած հայտարարությունների մասին նախ ասաց, թե բազմիցս են կարծիք հայտնել ու շեշտել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն ներկայացնում հայկական շահը և իրենց աթոռները պահելու համար կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
168.am-ը Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանակության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կան, և, եթե իսկապես նա պաշտոնանակ արվի, սա չի՞ նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, այն է՝ Արցախից հեռացնել Ռ. Վարդանյանին։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 53 օրերի ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ավելի շատ են խոսել միջազգային հարթակներում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից սկսած:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:
«Քաղաքացիներն իրենցն անում են և հավատում, որ 2020 թվականի պատերազմի պես իրենց դավաճանված չեն զգա։ Այստեղ մնում է Հայաստանի իշխանության, միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի անելիքը տեսանելի լինի»,- ասաց Գալստյանը։
Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Բերձորի ճանապարհը։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին Երևանում սպասվող միասնության հանրահավաքին Արցախից լինելու է ներկայացվածություն։ Այն, ըստ նրա՝ լինելու է ընդհանուր ներկայացվածություն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժից կլինի։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր վերջին հայտարարությունն արցախահայության համար չի արել, նա այդ հայտարարությունը Հայստանում բնակվողների համար է արել՝ մանիպուլյացիայի նպատակով։ «Այդ հայտարարությունից օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե գումար ունեն, բայց իրենց որևէ մեկը զենք չի վաճառում, […]
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման մանրամասներին, նշեց, որ հանդիպումը պայմանավորված է եղել ստեղծված ընդհանուր իրավիճակով։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 23-ին, և այն հիմնական թեզերը, որոնք իրենց մտահոգում էին՝ ներկայացրել են։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունն առաջիկայում կհանդիպի Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ուժերի հետ։
«Սահմանային իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությամբ ենք իմանում, ոնց որ թե արծրունհովհաննիսյան չեն անում, և տալիս են հստակ տեղեկություններ: Լարվածություն կա, բայց հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: