
Դավիթ Գալստյանին կկալանավորեն. Անդրանիկ Քոչարյանն ուղիղ եթերում հրապարակեց նրա «դատավճիռը»

168.am-ի տեղեկություններով, ԱԺ Քննիչ հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գնալուց առաջ՝ գիշերը, իշխանությունները որոշել են նորից կալանավորել բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ), դատարանի որոշումն արդեն կա, և այսօր 1-2 ժամերի ընթացքում նրան արդեն կկալանավորեն: Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջ ընկնելով՝ տվեց Գալստյանի «դատավճիռը»:
«Ես գիտեմ, որ պարոն Գալստյանը ոնց որ նորից մեկուսարան է վերադարձել, ինչքան գիտեմ, երեկ ոնց որ էդպիսի ինֆորմացիա անցավ, եթե ունենանք հնարավորություն, պարոն Գալստյանին հարցեր կտանք, իհարկե»,- նշել է նա:
Ավելին, Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին հարցեր էր ուղղում Դավիթ Գալստյանի և նրա հարաբերությունների հետ կապված, թե ամեն տեղ նրան ուղեկցել է: