Արաբական Միացյալ Էմիրությունները ծրագրում է Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավահանգիստ կառուցել
Financial Times-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն ծրագրում է նոր նավահանգիստ կառուցել, որը թույլ կտա շրջանցել Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածության ֆոնին՝ Էմիրությունների արևելյան ափին նավահանգիստների հզորությունների ընդլայնումը ռազմավարական լուրջ տեղաշարժ է նշանավորում։
Ինչպես հայտնում են աղբյուրները, դուբայյան նավահանգիստային օպերատորը բանակցություններ է վարում Ֆուջեյրայի ափամերձ գոտում բոլորովին նոր, բազմաֆունկցիոնալ նավահանգիստ կառուցելու, ինչպես նաև այդ էմիրության գործող նավահանգստում նոր տերմինալ հիմնելու շուրջ։
Նավահանգիստային հզորությունների մի մասի տեղափոխումը Դուբայից դուրս զգալի փոփոխություն է էմիրության համար, քանի որ հենց Ջեբել Ալի նավահանգստի զարգացումն է Դուբայը վերածել համաշխարհային առևտրային և ֆինանսական կենտրոնի։
Այնուամենայնիվ, այս քայլը լիովին տեղավորվում է ԱՄԷ կառավարության ավելի լայն նախաձեռնության մեջ։ Իշխանությունները ձգտում են երկրի տնտեսությունը պաշտպանել Իրանի հետ հնարավոր ապագա հակամարտություններից և նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցից։

