Պետք է կարողանանք իրականացնել այն երազանքները, որոնք ձևավորեցինք 2023 թվականին. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով 2024 թվականին Արցախի ու արցախահայության խնդիրների վերաբերյալ նախատեսվող քայլերի մասին, ասաց, որ այն օրվանից, երբ արցախահայերը բռնի տեղահանվեցին Արցախից, նույն րոպեից սկսած՝ բոլորի սպասելիքները, ակնկալիքները մեկն են եղել՝ վերադառնալ Արցախ։
«Հույս ունենանք, որ կկատարենք այն աշխատանքը, կօգտագործենք բոլոր հասանելի դռները, որպեսզի մենք կարողանանք մեր հայրենակիցների հետ վերադառնալ մեր սիրելի Արցախ, որպեսզի կարողանանք մեր ընտանիքների հետ ոչ միայն Ամանորը, այլև մյուս բոլոր տոները նշել այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։
Պատգամավորն Ամանորի առիթով հայ ժողովրդին առողջություն ու մի քիչ համբերություն է մաղթում։
«Տոկունություն եմ մաղթում, որպեսզի կարողանանք ի կատար ածել բոլոր այն երազանքները, որոնք մենք ձևավորել ենք 2023 թվականին, որոնք այդպես էլ երազանք մնացին։ Բոլորդ գիտեք, որ 2023 թվականը մեր հայրենակիցները դիմավորեցին բլոկադայի մեջ, այս տարին էլ դիմավորում ենք մեր հարենակիցների հետ ՀՀ-ում՝ առանց Արցախի։
Մաղթում եմ, որպեսզի գոնե 2025 թվականից սկսած՝ կարողանանք ապրել, արարել ու բոլոր տոները նշել Արցախի Հանրապետությունում»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում