«Բանակցություններ չկան, հայկական կողմը չկա, որքանով տեղեկացված եմ՝ Վոլկովն այնտեղ չէ». Դավիթ Գալստյան

Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Բերձորի ճանապարհը։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի Ներքին գործերի նախարարությունն էլ քիչ առաջ տեղեկացրեց, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»։

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ Բերձորի ճանապարհը շարունակում է  փակ մնալ։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը փակել է ճանապարհը, բանակցություններ չկան, հայկական կողմը չկա, և որքանով ես տեղեկացված եմ՝ Վոլկովն այնտեղ չէ։ Ադրբեջանի այս գործողությունները բոլորիս էլ մտահոգում են, կարծում եմ՝ ԱԺ խմբակցությունները հայտարարություն կտարածեն»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ առավոտյան կոչ արվեց, որպեսզի արցախցիներն էլ փողոց դուրս գան, Ստեփանակերտում հնարավո՞ր է հանրահավաք անցկացվի, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։

Տեսանյութեր

Լրահոս