Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերահսկել Հորմուզի նեղուցը՝ վճարի դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է իր վրա վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարումն ու պաշտպանությունը։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ ծառայության դիմաց Վաշինգտոնը մտադիր է փոխհատուցում ստանալ։

«Մենք կդառնանք նեղուցի պահապանները, և մեզ պետք է փոխհատուցեն մեր ծախսերը»,-ընդգծել է Թրամփը։

Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը վերջին 50 տարիների ընթացքում Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովել է անվճար հիմունքներով, սակայն այժմ Վաշինգտոնը մտադիր է հրաժարվել այդ պրակտիկայից և վճարումներ պահանջել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031