Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը կարող են ներկա չգտնվել իրենց գործով դատական նիստերին. Դատարանը բավարարեց միջնորդությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս գործով դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել են, և հիմա դատաքննությունը կշարունակի Սարգիս Դադոյանը:

Քննվում է, այսպես կոչված, «Դիզելի»՝ հարություն առած շինծու գործը, որով նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ արդարացվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս գործով Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն արդեն իսկ այլ պատրվակով դադարեցվել են:

Կարդացեք նաև

Նախորդ դատական նիստի սկզբում պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին կրկին հիշեցրեց՝ նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են գործի հարուցման ժամկետները, և սա արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

Հաջորդիվ դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, դրանց քննության հերթականությանն ու կարգին:

Հանրային մեղադրողները ներկայացրեցին ապացույցների հետազոտման իրենց հերթականությունը:

Այսօրվա դատական նիստում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել Սերժ Սարգսյանի բացակայությամբ, պաշտպանների ներկայությամբ:

«Միևնույն ժամանակ պարտավորվում ենք անհրաժեշտության դեպքում պարտաճանաչ կերպով ապահովել Սերժ Սարգսյանի ներկայությունը դատական նիստերին»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Նմանատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաև Բարսեղ Բեգլարյանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և թույլատրեց գործի քննության, այսինքն՝ ապացույցների հետազոտման փուլում չներկայանալ դատական նիստերին: Դատական նիստն ընդհատվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031