Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց լինելու և Իրանի նավերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

«Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն վերականգնում է իրանական շրջափակումը՝ այն ձևաչափով, որով սահմանափակումները վերաբերելու են միայն Իրանի նավերին կամ Իրանի հետ առնչվող հաճախորդներին։ Նա ընդգծել է, որ մյուս բոլոր երկրները կունենան նեղուցից արդար և ազատ օգտվելու հնարավորություն։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգները հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան»։

Թրամփի գրառման համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է փոխհատուցում ստանալ նեղուցում անվտանգության ապահովման ծախսերի համար՝ բեռնափոխադրումների 20 տոկոսի չափով։

«Գործընթացը կսկսվի անմիջապես»,- գրել է Թրամփը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031