Հիմա Սամվել Բաբայանը որտեղի՞ց է ստացել երաշխիք, որ իրեն Ադրբեջանը մի օր չի հասնելու, ավելին՝ ինքն է որոշելու՝ ո՞ւմ հանձնել Բաքվին, ո՞ւմ՝ ոչ:
«Մենք Ադրբեջանի մարտավարության մեջ տեսնում ենք միաժամանակ մի քանի տարբեր գործիքների կիրառում: Այսինքն՝ երբեմն ականատես ենք լինում ուղիղ ուժի՝ ռազմական սցենարի կիրառման, երբեմն՝ պարզապես ուժի սպառնալիքի կիրառման, իսկ վերջին սադրանքն էլ փափուկ ուժի կիրառման օրինակ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակելու ադրբեջանական հերթական սադրանքին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«ՀՀ-ն ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ու հիմա եկել ենք անակնկալի: Պետք է պայքարել՝ օգտագործելով բոլոր լծակները: Բայց արդեն մեր դիրքերն այնքան զրոյացված են, այնքան արժեզրկված են, որ չունենք այն քաշն արտաքին աշխարհում, որ կարողանանք աշխարհից ինչ-որ բան պահանջել: Որովհետև Փաշինյանն այս 4 տարում մեզ կռվացրեց ամբողջ աշխարհի հետ և դարձրեց ոչնչություն ամբողջ աշխարհի աչքերում. այժմ Ադրբեջանն է օրակարգը թելադրում՝ կուզի՝ կփակի, չի ուզի՝ չի փակի: Եվ միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել, որովհետև բոլորը՝ ՀՀ-ն ներառյալ, «ճանաչել են» Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»,- ասաց ադրբեջանագետը:
«Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ընդամենը բանաձև է: Այսինքն՝ օրենք չէ, իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, իրավական առումով նախադեպ չէ, բայց կարող է քաղաքական առումով նախադեպ լինել՝ ինչպիսիք եղան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևերը, որոնք կարևոր ազդեցություն ունեցան նաև Նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի հնարավոր հետևանքների մասին մեր հարցադրմանը: