Փաշինյանի հետ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է՝ պատրաստ է աջակցել Երևան-Բաքու գործընթացին

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» դռնփակ բանակցություններ է վարել Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրապարակումների համաձայն, հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված «զգալի առաջընթացը» և հայտնել երկխոսությունը շարունակելու հանձնառությունը։

Նա նաև վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել այս գործընթացին: ՀՀ կառավարությունը հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տարածել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս