Մոսկվան և Բաքուն ակտիվ կապի մեջ են խաղաղապահների մահվան հետաքննության հարցի շուրջ, կան հարուցված քրգործեր. Զախարովա

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան փաստով քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում և Ադրբեջանում, և շուտով կսկսվի դատաքննությունը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ հեղինակավոր լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե որ փուլում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից ռուս խաղաղապահների մեքենայի կրակոցների և ռուս զինվորականների մահվան հետաքննությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործի վերաբերյալ հանրային տիրույթում տեղեկություններ չկան, ինչպես և չկան տեղեկություններ 44-օրյա պատերազմում ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի հետաքննության մասին:

Զախարովան ասաց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները և քննչական մարմինները սերտ կապի մեջ են այս հարցի շուրջ, հետաքննությունն ընթանում է քրեական գործերի շրջանակներում, մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կսկսվի դատաքննությունների փուլը՝ ակնարկելով, որ այս փուլում գուցե որոշ հարցեր պարզ դառնան:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս