Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը

«Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

«Ռուսաստանը ցանկություն է հայտնել բացել հյուպատոսություն, քանի որ մենք արդեն ունենք երկու գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի մեծությունն ու ադրբեջանցիների թիվը՝ դա տրամաբանական է։ Ադրբեջանում, ընդհակառակը, հյուպատոսությունների աշխատանքն ավելի սահմանափակ է, սակայն քննարկումները շարունակվում են, տարբեր տարբերակներ են առաջարկվում»,- նշել է Բյուլբյուլօղլուն։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավոր նախապատրաստման մասին։ Նրա խոսքերը զայրույթ էին առաջացրել ադրբեջանական հասարակության շրջանում։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031