168.am-ի՝ Ազգային ժողովում գտնվող լրագրողի պնդմամբ՝ իրենցից ոմանց ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չն տվել դուրս գալ նիստերի դահլիճից: Եվ ահա պարզվում է, որ փաստորեն Գագիկ Ծառուկյանին ավտոմատավորներով են տարել ԱԱԾ, և հավանաբար հենց այդ փաստն էին ուզում թաքցնել լրագրողներից:
Թբիլիսյան խճուղուց հեռացվեց «Մուլտի գրուպին» պատկանող մեքենան
«Եթե հին Հայաստանում նմանատիպ դրսևորումները կարող էին օրինաչափ դիտվել, նոր Հայաստանում, համենայնդեպս, գոնե մինչև վերջերս, կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն: Ի՞նչ է ստացվում՝ նոր Հայաստան՝ հին բարքեր»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է ԱԱԾ-ում. ՈՒՂԻՂ
«Արթուր Դավթյան, երբ եք ԱԺ գալու ապօրինի ծխախոտի, ադամանդի, երկաթի թափոնների գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով». Իվետա Տոնոյան
«Ձեզ հետ խոսում է մարդ, որի հայրն այսօր պատանդ է շինծու քաղաքական գործերին». Նոռա Առուստամյան
«Դուք Ծառուկյանին էսպես հերոսացնում եք. ցեցն ընկել ա ձեր մեջ, բայց հասկացեք, քանի ուշ չի». Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, որ զվարճալի է տեսնել, թե ինչպես է նա փորձում ապացուցել, որ մածունը սև է:
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև ծավալվեց հետևյալ երկխոսությունը.
«Իսկ ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկե՞լ եք, կարող է էնտեղ էլ կան էդպիսի թղթեր». Մարուքյանը՝ դատախազին
«Իսկ ինչո՞ւ փետրվարին չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ». Էդմոն Մարուքյան
«Ինձ հնարավո՞ր է վախեցնել, բա փորձեիք վախեցենել, կարող է մի բան դուրս գար». Արթուր Դավթյանը՝ Արման Աբովյանին
Ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ բարձր ամբիոնից միջնորդություն ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:
«Կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ Դատախազը կատարում է քաղաքական էլիտայի պատվերները». Գևորգ Գորգիսյան
«Ինչպես կարող էր «Իմ քայլը» մինչև դատախազի՝ ԱԺ գալը արդեն որոշում ունենար իր քվեարկության մասին»
«Ի՞նչ էիք ուզում ասել ԱԱԾ-ի երեկվա հրապարակած տեսանյութերով». Արմեն Եղիազարյանը՝ դատախազին
«Պարո՛ն դատախազ, էդ թղթերը սարքած անուններով մարդկանց չեմ ճանաչում՝ լինելով ԲՀԿ հիմնադիր անդամ». Վահե Էնֆիաջյան
«Իսկ կաշառք վերցնողին մեղադրանք առաջադրե՞լ եք, ինչո՞ւ չեք արել». Անի Սամսոնյան
«Պարո՛ն դատախազ, հորս դիտավորյա՞լ չեք հարցաքննել».Սեդրակ Առուստամյանի դուստր
«Սա հավաք չէ, սա ՀՀ քաղաքացիների աջակցությունն է պարոն Ծառուկյանին: Ինքնաբուխ է այս հավաքը, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին՝՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասին: Եվ քանի որ ԱԺ նիստն այսօր պետք է տեղի ունենար, առավոտյան ես և բազմաթիվ ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք աջակցում են Գագիկ Ծառուկյանին, եկել են ԱԺ դիմաց՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում և ինչպես պիտի այս ամենն ավարտվի»,-նշեց նա՝ պնդելով, որ ոստիկանների բազմությունը հիշեցնում է՝ դարձյալ այլ Հայաստանում ենք արթնացել:
«Այն, որ ԱԺ-ին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասով ձեր միջնորդությունը բացարձակ ապօրինի է, դա փաստ է: Այս մասին արդեն իսկ ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ, իրավապաշտպան կազմակերպություններ: Կարծում եմ՝ ձեր ներկայացրած միջնորդության մասին խոսելու հնարավորություն դեռևս կլինի»,-ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Պարոն դատախազ, արդյո՞ք այս ամբողջ ընթացքում և այս գործի շրջանակներում, խուզարկությունների շրջանակներում միայն 2017թ. առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել, չեք գտել 2018թ., մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ, բացառապես 2017թ. համա՞ր եք գտել,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Ինչպե՞ս են նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում պատգամավորների, նախարարների ֆեյսբուքում». Արթուր Դավթյանը պարզաբանում է
«Առաջարկում եմ Գագիկ Ծառուկյանին ներգրավել որպես մեղադրյալ և առաջադրել մեղադրանք». Արթուր Դավթյան
Նա նշեց, որ սա քաղաքական բեսպրեդել է. «Լռությունը աշխատելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օգտին: Սա քաղաքական հաշվեհարդար է, միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ, որ լռում եք առ այս պահը, հուսով եմ՝ ձեր լռությունը երկար չի տևի: Ասեմ, որ ինձ լռեցնել հնարավոր չէ, մտածել, որ Նաիրա Զոհրաբյանի վրա կարելի է հարուցել ինչ-ինչ քրեական գործեր, դա ֆուտուրիստական սյուրռեալիզմ է»:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր տարածքային կառույցներում ոստիկանական գործողություններ են իրականացվում: Վաղ առավոտից Արագածոտնի մարզում, Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Երևանի տարածքային կառույցներում ուժայինները պաշարել են ԲՀԿ-ի գրասենյակները, կատարվել են խուզարկություններ, կան բազմաթիվ բրման ենթարկվածներ: Տեսանյութում ԲՀԿ-ի Սպիտակ քաղաքի տարածքային կառույցի գրասենյակն է:
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ
ԱԺ–ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
Խուզարկություն է իրականացվում Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում. ՈւՂԻՂ